Փորձություն Բաքվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 14, 2011 13:35

Հայաստանի լավագույն ձյուդոյիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը կմասնակցի հունվարի 15-16-ը Բաքվում կայանալիք ձյուդոյի «Մաստերս» շարքի միջազգային մրցաշարին: Դավթյանն այդ ստուգատեսում լինելու է Հայաստանի միակ ներկայացուցիչը:Նույն քաշային կարգում Ռուսաստանը կներկայացնի մեր հայրենակից Արսեն Գալստյանը: «Մաստերս» մրցաշարին մասնակցում են աշխարհի 16 ուժեղագույնները: Մեր երկրի ներկայացուցիչն իր վարկանիշով այդ ցուցակում առայժմ  15-րդ տեղում է: Ի դեպ, 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին կմասնակցեն ամեն քաշային կարգի աշխարհի 32 լավագույն ձյուդոյիստները:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply