Վրաստանը կբողոքարկի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 14, 2011 12:15
Վրաստանի պաշտոնական անձինք վրդովվել են Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հայտարարությունից, թե ռուս- աբխազական հանձնաժողովի որոշմամբ` վրացական ծագում ունեցողՌԴ քաղաքացիների ունեցվածքի զրկման հարցը չի դիտարկվի:«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ`Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին` իր քաղաքացիներին էթնիկ հայտանիշով առանձնացնելու և ֆաշիզմով վերաբերելու համար: Թբիլիսին սպառնում է Սերգեյ Բաշապշի հայտարարությունը բողոքարկել միջազգային կառույցներում, այդ հարցը վրացական կողմը խոստանում է բարձրացնել ԵԱՀԿ առաջիկա նիստում:
Ինչպես հայտնի է դարձել,անցյալ տարի ստեղծված` ռուս- աբխազական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ընդունվել է այս որոշումը, կայացել է դեկտեմբերի 30-ին:Հանձնաժողովը զբաղվում է 90-ական թթ Աբխազիայից հեռացած ռուսաստանցիների ունեցվածքային հավակնությունների հարցերով, նրանք այժմ կամենում են հայրենիք վերադառնալ: Իշխանությունները հրաժարվում են նրանց վերադարձնել բնակարանները` պատճառաբանելով , որ 15-20 տարիների ընթացքում ՌԴ քաղաքացիները կոմունալ ծառայությունների համար չեն վճարել` հեռանալով իրենց բնակարաններից:






Facebook
Tweet This
Email This Post
