Ճապոնացի գիտնականը խոստանում է առաջիկա 4 տարիների ընթաքցքում մամոնտ վերածնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2011 11:43

Մամոնտները կարող են կրկին հայտնվել Երկիր մոլորակի վրա առաջիկա 4 տարիների ընթացքում: Սա հաստատում են գիտնականները: Նրանց կարծիքով `մինչպատմական ժամանակների կենդանիներին կարելի է վերածնունդ տալ կլոնավորման տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ:Մամոնտների վերակենդանացման փորձեր ձեռնարկել են դեռևս 1990-ական թթ.` Սիբիրի հավերժական սառնամանիքների պայմաններում հայտնաբերված գտածոների մաշկի և մկանային հյուսվածքների բջիջներից:Սակայն այս փորձերը հաջողությամբ չեն պսակվել. Մի քանի հազարամյակներ  սառնամանիքային պայմաններում այդ բջիջները կենսունակ չէին: 2008 թվականին ճապոնացի գիտնականը կարողացավ մուկ կլոնավորել`օգտագործելով 16 տարի սառեցված մկան բջիջները: Հաջողության հասավ «Ռիկեն» կենսաբանական զարգացման կենտրոնից Տերուխիկո Վակայաման: Նրա գործը շարունակում է Կիոտի համալսարանի պրոֆեսոր Ակիրա Իրիտանին, նա գործ ուներ արդեն 5 հազար տարի սառեցված օրգանիզմների հետ: «Այժմ տեխնիկական բարդությունները հաղթահարված են. հարկ է ստանալ սառեցված մամոնտի փափուկ հյուսվածքների օրինակ»,-ասել է նա:

Իրիտանին պատրաստվում է մամոնտի բջիջներից տարանջատել միջուկը, այդուհետ` ընտրել համեմատաբար առողջները, տեղադրել այդ միջուկները աֆրիկյան փղի ձվաբջիջներում, որոնք մամոնտի համար կդառնան սուրոգատ մայրեր: Պրոֆեսորի կարծիքով`մինչ փղի արգանդում պտղի սաղմնավորումը կպահանջվի 2 տարվա աշխատանք, իսկ տեղաբաշխման համար`600 օր:

Ամռանը ճապոնացի գիտնականը կայցելի Սիբիր, որպեսզի հավերժական սառնամանիքներում հայտնաբերի մամոնտների մաշկի հյուսվածքներ` հետազոտության համար. Հարկ է 3 սմ քառակուսի մակերես ընդգրկող մաշկ: Կլոնավորման հավանականությունը 30 տոկոս է: Գիտնականի կարծիքով` դա պակաս հնարավորություն չէ. «4 տարի անց կարելի է լույս աշխարհ բերել առողջ մամոնտ»,- ենթադրում է գիտնականը:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply