Հրդեհներ Արտաշատում, Հոռոմում և Կապսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2011 11:09

Երեկ` ժամը 14.51-ին, ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 38 տանը:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել`16.10-ին:  Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող տան 2-րդ հարկի առաստաղը` 10 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 19.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև` մեկ ջրատար:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.55-ին, մարվել`21.40-ին:  Այրվել է Հ.Մկրտչյանին պատկանող տան տանիքը` 108 քմ մակերեսով,տանիքում պահեստավորված 2 տ անասնակեր և 1 խմ աթար:

Այսօր` ժամը 05.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կապս գյուղում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.25-ին:  Ըստ նախնական տվյալների, այրվում է սեփական տան տանիք` 80 քմ մակերեսով:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply