Ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող 34-ամյա մի քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2011 10:38

Երեկ`  ժամը 11.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցի մի տնից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Զոհրաբ Գ.-ին: Վերջինս այս տարվա  հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Զոհրաբ Գ.-ն կալանավորված է:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply