Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 14, 2011 10:32

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ երեկ  տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների:

Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:

Մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման մասին զեկույցով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: Այդ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ քննարկվել են նաեւ Ստեփանակերտում գործող մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply