Հայաստանին բաժին կհասնի 17 մլն եվրոյից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2009 18:47

127162Թբիլիսիում Վրաստանի առաջին փոխվարչապետ, եվրոպական ինտեգրացման հարցերի պետնախարար Գիորգի Բարամիձեն և Վրաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Ռոբին Լիբելը ստորագրել են Սևծովյան երկրների սահմանային համագործակցության ծրագրի ֆինանսական համաձայնագիր:
Ըստ այդ համաձայնագրի` ծրագրին մասնակցող 10 երկրներին` Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Բուլղարիային, Հունաստանին, Մոլդովային, Ռումինիային, Թուրքիային, Ուկրաինային և Ռուսաստանին, կտրամադրվի օգնություն` 17 միլիոն եվրոյի չափով:

Ծրագրի գերակա ուղղությունները, ինչպես ասել Է Բարամիձեն, կլինեն աջակցությունը` զբոսաշրջությանը, բնության պահպանությանը, համագործակցությանը մշակույթի և կրթության ոլորտներում, գյուղատնտեսության զարգացմանը:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply