Ասանջը սպառնում է Ռուպերտ Մերդոկին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 13, 2011 17:19
Աղմկահարույց `Wikileaks կայքէջի ղեկավար Ջուլիան Ասանջը հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի ավստրալացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի մասին կործանարար տեղեկատվություն: Բրիտանական`New Statesman ամսագրին տված հարցազրույցում Ասանջը պատմել է, որ հանելուկային ճեպագրերը կտարածվեն, եթե իրենց կամ Wikileaks նախագծի հետ ինչ- որ բան պատահի: Ասանջը հայտարարել է նաև, որ Չինաստանին է համարում տեխնոլոգիական թշնամի, ոչ թե` ԱՄՆ-ին: Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը ծնվել է 1931 թվականին Մելբուռնում: 1968 թվականին` ավստրալական`The Daily Mirror և The Australian թերթերում աշխատելուց հետո նա դուրս է եկել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մեդիաշուկաներ, որտեղ գնել և ստեղծել է տարբեր հրատարակություններ: Նրա`News Corp-ը ներառում է 20th Century Fox կինոընկերությունը ,Fox News հեռուստաալիքը , Fox News սոցիալական ցանցը և այլն:






Facebook
Tweet This
Email This Post
