Չինաստանում առգրավվել է հազարավոր տոննա կաթի փոշի

Օրվա լուր | | January 13, 2011 16:50

Չինաստանի ԶԼՄ-ների փոխանցմամբ` տասնյակ մարդիկ են կալանավորվել և մեծ քանակությամբ կաթի փոշի է առգրավվել` շուկայում մելամինով թունավորված ապրանքից ձերբազատվելու նպատակով: 2008 թվականին մելամինով թունավորված կաթնամթերքից մահացավ 6 երեխա, 100 հազարավորները հիվանդացան: Մելամինի սկանդալի առնչությամբ կալանավորվել է 96 մարդ և առգրավվել է 2 հազար տոննա թունավոր կաթի փոշի: Չինական տեղեկատվական` Սինհուա գործակալությունը  պարզաբանում է, որ թունավորված կաթնային ապրանքը նոր չի արտադրվել: Դրանք տոննաներով մնացել են դեռևս 2008 թվականից: Իշխանությունները այդ ժամանակ կարգադրել են ոչնչացնել արտադրանքը, սակայն դրանք պահել են` ավելի ուշ շուկա հանելու նպատակով:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply