Լիբանանում անցումային կառավարություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2011 16:15

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հունվարի 13-ին հայտարարել է ազգային միասնության կառավարության պաշտոնաթողության մասին և կարգադրել է վարչապետ Սաադ Հարիրիին ղեկավարել անցումային կառավարությունը: նախագահական պալատի հայտարարության մեջ ասվում է, որ պետության ղեկավարը խնդրում է կառավարությանը շարունակել իր գործառույթները` մինչև նորկառավարության ձևավորվելը:Խնդիրն այն է որ հունվարի 12-ին ընդդիմությունը ներկայացնող 11 նախարարներ դուրս են եկել կառավարության կազմից: Կառավարության ճգնաժամը սկսվեց ՄԱԿ-ի`  Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող հանձնաժողովի եզրակացության հետ կապված: Հարիրին սպանվեց 2005 թվականի փետրվարին` Բեյրութի կենտրոնում հզոր պայթյունից: Ակնկալվում է, որ նրա սպանությանը մասնակցության մեղադրանք կներկայացվի Հեզբոլլահ շարժմանը, որը հերքում է հանցագործության իր` ինչ- ինչ մասնակցությունը և ՄԱԿ-ի հետաքննությունը համարում է կեղծ:

Հարիրին և կառավարող կոալիցիայում իր կողմնակիցները հրաժարվում են Հեզբոլլահի ճնշումներից: Այս պայմաններում Լիբանանում առկա է զգուշավորություն, որ երկրում կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ, ինչը կհանգեցնի շիաների և սունիների միջև թշնամանքի խորացմանը:«Աս Սաֆիր» թերթի տեղեկացմամբ`ընդդիմությունը չի ընդունում Սաադ Հարիրիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Թերթը վկայաբերում էընդդիմության դիրքորոշումը, թե Սաադ Հարիրին դարձել է «հիմնախնդրի մասը»:«Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ` Սաադ Հարիրին ընդհատել է իր պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ և վերադարձել է հայրենիք, նա հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի իր գործընկերների հետ:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply