Եկատերինբուրգում փակվել է Հայաստանի պատվո հյուպատոսարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2011 15:34

Եկատերինբուրգում ՀՀ պատվո հյուպատոս Արտաշես Չիլինգարյանի լիազորությունների ժամկետը լրացել է 2010-ի դեկտեմբերի 1-ին, եւ նա դադարեցրել է գործունեությունն այդ պաշտոնում, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Միաժամանակ, ինչպես գրում է ռուսական URA.Ru գործակալությունը, Եկատերինբուրգում նկատվում է վատ միտում. մեկը մյուսի ետեւից փակվում են կամ նվազում է տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվությունը: 2010-ի վերջին դադարեցրել է աշխատանքը Բուլղարայի գլխավոր հյուպատոսարանը, Ամանորից առաջ ետ են կանչել Հայաստանի պատվո հյուպատոսին: Կարող է փակվել Դանիայի առեւտրական ներկայացուցչությունը, դժվարություններ է ապրում հունգարական հյուպատոսությունը:
Գործակալության կարծիքով, Արտաշես Չիլինգարյանն անվանի բեւեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի ազգականն է: «Հայաստանը խնդիր ունի` կապված հենց հյուպատոսի անձի հետ»,- ասել է շրջանի կառավարության աղբյուրը եւ հավելել, որ Չիլինգարյանն ավելի շատ զբաղվել է հայկական համայնքի ներսում տարբեր կոնֆլիտկների մասնակցությամբ:
Աղբյուրի համաձայն, նրա փոխարեն ոչ ոք չի նշանակվելու, եւ Եկատերինբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսի գրասենյակը դադարեցնելու է իր գործունեությունը:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply