Մալդիվյան կղզիներում մերկ նկարներով Վոլոչկովան օրենք է խախտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2011 15:25

Բալետի նախկին աստղ Անաստասիա Վոլոչկովան իր դստեր` Արիադնայի և անծանոթ սիրելի տղամարդու հետ Մալդիվյան կղզիներում  հանգստանալիս ինտերնետի   այցելուների համար լուսանկարների շարք է տարածել: Իր բլոգում նա տարածել է հանգստի իր լուսանկարները, որոնցում նա  ամբողջովին մերկ է:

«Գտնվելով կախարդական այս վայրում, հագնվել չես կամենում, ընդհակառակն` ձգտում ես հանվել և միաձուլվել բնությանը»,- գրում է Վոլոչկովան:

Հարկ է նշել, որ «կախարդական վայր» կոչեցյալը մահմեդական երկիր է, որտեղ խիստ արգելված է մերկ լողանալը  և թխագունելը:

«Իրականում սա իմ ողջույնն է պապարացցիներին. Դուք այնքան սիրում եք ինձ մերկ որսալ, իսկ ես ամաչելու ոչինչ չունեմ. Դա է պատճառը, որ ես իմ սիրելի  մարդու հետ արել ենք լուսանկարների այս շարքը:Խնդրեմ, հիացեք»,- գրում է գովազդային հոլովակի աստղը:

Բլոգում Վոլոչկովան  պատմում է , որ Մալդիվյան կղզիներում իր ընտանիքը 2 առանձնատուն է վարձակալել. մեկում ապրում է ինքը` դստեր հետ, մյուսում` մայրը: Անաստասիան տեղեկացնում է, որ Մոսկվա շուտ կվերադառնա, քանի որ հունվարի 20-ին տոնելու է իր 35-ամյա հոբելյանը:

Հիշեցնենք, որ վերջերս բալետի  պարուհի Կարինա Սարկիսովան   իր մերկ լուսանկարների շարքով կարող էր զրկվել Վիեննայի պետական օպերայի խմբում հանդես գալուց. ներողություն խնդրելը նրան փրկեց…

Իսկ 2009 թվականին Վոլոչկովան դադարեցրեց իր ելույթները Կրասնոդարի թատրոնում, ուր աշխատում էր 2005 թվականից: Կրասնոդարի բալետի ղեկավարությունը հայտարարել է, որ բալետի պարուհին ինքն է  չեղյալ համարել իր ելույթը «Ժիզելում» և հետագայում չի զանգել. դա էր պատճառը, որ թատրոնը նրան փոխարինող է գտել: Մինչդեռ` Վոլոչկովայի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ թատրոնի ղեկավարությունը ինքն է չեղյալ համարել Վոլոչկովայի ելույթները` կապված Սոչիի քաղաքապետի նախընտրական կամպանիայի մասնակցության հետ: 2009 թվականի մարտին Վոլոչկովան  փաստաթղթեր է ներկայացրել Սոչիի ընտրական հանձնաժողով, որպեսզի մասնակցի քաղաքապետի ընտրություններին. քաղաք, որտեղ 2014 թվականին կանցկացվեն Ձմեռային օլիմպիական խաղերը: Սակայն նրան չեն գրանցել: Վոլոչկովան դիմել է դատարան, որը ճիշտ է որակել ընտրական հանձնաժողովի որոշումը: Ընտրությունների վերջնարդյունքում` քաղաքապետ է դարձել Անատոլի Պախոմովը:

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply