Թողարկվել են ՙԱնի -1050՚, ՙԱրտաշատ -2200՚ և ՙՎիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ՚ հուշադրամներ

Օրվա լուր | | January 13, 2011 15:10

ՙԱնի -1050՚

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ոսկե hուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Անի քաղաքի պարիսպի մի հատված և դարպասներից մեկի վրա պահպանված քաղաքի զինանշանը` հովազի կենդանակերպ խորհրդանիշը, որից վերև առկա է հավերժության վարդյակ: Ներքևում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` ՙ1000՚ և ՙԴՐԱՄ՚: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված է ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ՚: Բառերի միջև  վերևի ձախում մանր տառատեսակով հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` ՙ2011՚:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Անիի Մայր տաճարը, որից ներքև երեք տողոր մակագրված են համապատասխանաբար` ՙԱՆԻ՚, ՙՄԱՅՐԱՔԱՂԱՔ՚ և ՙ1050՚: Եզրաշուրթը շրջանագծով ձևավորված է զարդաքանդակով:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է   Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը      1000 դրամ

Մետաղը և հարգը             ոսկի 5850

Զանգվածը                          15,6 գ

Տրամագիծը                                   26,0 մմ

Դրամաշուրթը                  հարթ

Որակը                                              հատուկ

Տպաքանակը                                   1000 հատ

ՙԱրտաշատ -2200՚

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արտաշատի հիմնադրման 2200-ամյակին նվիրված ոսկե hուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Արտաշատի քաղաքային մետաղադրամի (մ. թ. 1-2 դարեր) մեկ կողմը, որը ներկայացված է  դիցուհի Տիխվեի պատկերով`  աշտարակաձև թագով: Ներքևում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` ՙ1000՚ և ՙԴՐԱՄ՚: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված է ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ՚: Բառերի միջև  վերևի ձախում մանր տառատեսակով հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` ՙ2011՚:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արտաշատի քաղաքային մետաղադրամի մյուս կողմը, որը ներկայացված է  հաղթության դիցուհի Նիկեի պատկերով: Պատկերից ներքև  երեք տողով մակագրված են համապատասխանաբար` ՙԱՐՏԱՇԱՏ՚, ՙՄԱՅՐԱՔԱՂԱՔ՚ և ՙ2200՚: Եզրաշուրթը շրջանագծով ձևավորված է զարդաքանդակով:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է   Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը      1000 դրամ

Մետաղը և հարգը             ոսկի 5850

Զանգվածը                          15,6 գ

Տրամագիծը                                   26,0 մմ

Դրամաշուրթը                  հարթ

Որակը                                              հատուկ

Տպաքանակը                                   1000 հատ

ՙՎիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ՚

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված արծաթե  hուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Միաբանությունում գտնվող գրապահոցը և 1775 թ. մայիսի 30-ին Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից տրված հատուկ արտոնագիրը, որով ճանաչվում է Մխիթարյան միաբանության կրոնական կարգը: Դաշտի ներքևի աջում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` ՙ1000՚ և ՙԴՐԱՄ՚, իսկ ձախում` փոքր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` ՙ2011՚: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված է ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ՚: Վերևում եզրաշուրթի մոտ մակագրության սկզբի և վերջի բառերը առանձնացված են կետով:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են` աջում Վիեննայում գտնվող միաբանության շենքի շքամուտքը, իսկ ձախում` պատի շարվածքի ֆոնի վրա միաբանության զինանշանը: Պատկերների միչև առկա է ուղղահայաց մակագրություն` ՙՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՚: Վերևի աջում հորիզոնական մակագրված է ՙ200-ամյակ՚:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է   Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը      1000 դրամ

Մետաղը                                արծաթ, 9250

Քաշը                                     33,6 գ

Տրամագիծը                                   40,00 մմ

Դրամաշուրթը                  ատամնավոր

Որակը                                              պրուֆ

Տպաքանակը                                   500 հատ

Դիտվել է 1894 անգամ:
Print Friendly

Leave a Reply