Թողարկվել են ՙՄիսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակ՚ և Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակ՚ հուշադրամներՙ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 13, 2011 14:49

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Միսաք Մեծարենցի (1886–1908 թթ.) ծննդյան 125-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին աստղերի ֆոնի վրա ոճավորված գրչի պատկեր է: Դաշտի ներքևում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` ՙ10000՚ և ՙԴՐԱՄ՚: Դաշտի վերևում մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` ՙ2011՚: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ՚:
Հուշադրամի դարձերեսին Միսաք Մեծարենցի դիմապատկերն է, որից աջ ուղղահայաց մակագրված է ՙՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ՚: Մակագրությունից աջ երկու տողով հորիզոնական նշված են Մեծարենցի ծննդյան և մահված տարեթվերը համապատասխանաբար` ՙ1886՚ և ՙ1908՚: Մակագրությունը և տարեթվերը առանձնացված են ուղղահայաց գծով:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 9000
Զանգվածը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 1000 հատ

ՙԹորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակ՚

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից մի դրվագ, որի վերևում մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` ՙ2011՚: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված են վերևում` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ՚, իսկ ներքևում` ՙՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՚: Մակագրությունները երկու տեղում առանձնացված են մեկական կետով:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից մի դրվագ, որի ներքևի մասում նշված է` ՙ800՚: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված են, վերևում հայերեն` ՙԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ՚, իսկ ներքևում անգլերեն` ՙTOROS ROSLIN՚: Մակագրությունները երկու տեղում առանձնացված են մեկական կետով:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 9000
Զանգվածը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 1000 հատ

Դիտվել է 2057 անգամ:
Print Friendly

Leave a Reply