Ռեյն գետում շրջվել է ծծմբական թթվով բեռնված լցանավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2011 14:33

Գերմանիայի արևմուտքում` Ռեյն գետում շրջվել է լցանավը` բեռնված ծծմբական թթվով: Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Գոարսհաուզեն քաղաքի շրջանում: Լցանավում կար 2,4 հազար տոննա ծծմբական թթու: Անձնակազմի 2 անդամը անհայտ կորել են: Ինտերֆաքսի տեղեկացմամբ` գետի այն հատվածը, որտեղ վթար է տեղի ունեցել, ցանկապատված է: Միջադեպի վայրում փրկարարական ախատանքներ են տարվում, որոնում են անձնակազմի կորած անդամներին և միջոցներ են ձեռնարկում, որպեսզի լցանավը հոսանքը չտանի: Վթարի պատճառները հայտնի չեն: Բացի այդ` պարզ չէ, թե ծծմբական թթվի արտահոսք եղել է, թե`ոչ…

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply