Դատարանը Բեռլուսկոնիին հավանաբար կզրկի անձեռնմխելիությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2011 14:15

Իտալիայի Սահմանադրական դատարանը որոշում կընդունի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձեռնմխելիությունը չեղյալ համարալու մասին: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Իտալիայի վարչապետի փաստաբանները: Սա իրեն ապահովագրում է կոռուպցիայի և հարկային հանցագործությունների մեղադրանքներից: Սակայն փաստաբանների կարծիքով` այս կարգավիճակը հակասում է երկրի Հիմնական օրենքին: Բեռլուսկոնիից իրավաբանական անձեռնմխելիությունը վերցնելը հակառակորդների ձեռքին հաղթաթուղթ կլինի: Եվ ամենայն հավանականությամբ`Բեռլուսկոնին դատարանի առաջ կկանգնի մինչ պաշտոնաթողությունը: Թե ինչ շահ կունենա ինքը դրանից` հանելուկ է: ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ` Իտալիայի Սահմանադրական դատարանը կհռչակի որոշում` «հարգելի բացակայության» սահմանադրական օրենքի մասին:  Խորհրդարանն այդ օրենքը ընդունել է կես տարի առաջ: Այն նախագահին, վարչապետին և խորհրդարանի խոսնակին թույլ է տալիս չներկայանալ դատական լսումներին, որոնք կարող են  նրանց շեղել պետական պարտականությունները կատարելիս:

Դիտորդների կանխատեսմամբ`դատավորները  հակված են «հարգելի բացակայությունը» մասնակիորեն ոչ սահմանադրական համարելու: Հարցի որոշումն առաջին հերթին վերաբերում է Բեռլուսկոնիին, ով մեղադրյալի կարգավիճակում է միանգամից երեք դատական գործընթացներում: Տվյալ պահին դրանք սառեցված են` այդ օրենքի շնորհիվ: Նախօրեին  Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում Բեռլուսկոնին հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ մի կերպ չի անդրադառնա կառավարության կայունության վրա, իսկ բոլոր գործընթացները և մեղադրանքները նրա դեմ անհեթեթություն են:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply