Վրաստանում ԱՄՆ դեսպանը երկխոսության կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2009 15:55

112Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը հերթական անգամ կոչ է արել երկրի իշխանություններին և ընդդիմությանը նստել երկխոսության սեղանի շուրջ, քանի որ, ըստ նրա, խնդիրների լուծման այլ տարբերակ գոյություն չունի:

Ապրիլի 9-ից սկսած` վրաստանյան ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում. ավելի քան մեկուկես ամիս է` ընդդիմադիրները վարչական շենքերի դիմաց պիկետների, երկաթգծի աշխատանքի արգելափակման և այլ միջոցներով փորձում են հասնել նախագահ Սաակաշվիլիի հրաժարականին:

REGNUM գործակալություն
Լուսանկարը` ITAR TASS

Դիտվել է 1694 անգամ:
Print Friendly

Leave a Reply