Նախագահի օգնականը նշանակվել է զինվորական դատախազ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | January 13, 2011 14:08

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվո­րական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դա­տախազի տեղա­կալի պաշտոնից:

Երկրի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գևորգ Կոստանյանը` նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվելով Հայաստանի Հանրապետության զինվո­րական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դա­տախազի տեղա­կալ:

Գևորգ Սուրիկի Կոստանյանը ծնվել է Երևանում 04.10.1977թ.: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանցությամբ: 2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտ է: Ատենախոսության թեման` «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»: 2006թ-ից ուսումնառություն է անցել Մեժ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

1995թ-ից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու: 01.06.2001թ. նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում: 15.01.2003թ-ից մինչև 13.05.2004թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա` մինչև 14.03.2006թ., կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: 14.03.2006թ. մինչև 02.07.2008թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնում:

18.02.2004թ-ից մինչ այժմ հանդիսանում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 02.07.2008թ. հանդիսանում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

01.10.2002թ. մինչ այժմ դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում, գիտական թեման` «Արդար դատաքննության և անձի անձեռնմխելիության կոնվենցիոն դրույթների կիրառման ներպետական դատարանների հայեցողության շրջանակները»:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: Անկուսակցական է:  Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply