Այսօր Քրիստոսի անվանակոչության տոնն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 13:56

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, տոնն ամենամյա է եւ առավոտյան եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:

«Այսօր որեւէ այլ միջոցառում նախատեսված չէ, քանի որ այս տոնը նշվում է միայն եկեղեցական շրջանակներում եւ ժողովրդի մեջ արմատացած չէ»,-նշեց Վ. քահանա Մելիքյանը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուսն, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել եւ անվանակոչվել է:

Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:Հիսուս անվանը զուգահեռ` Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ եւ համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply