ՀՀ ՔԾԽ-ն համաձայնություն է տվել կիրառելու կարգապահական տույժերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 13, 2011 13:57
2010թ ծառայողական քննություն անցկացնելու մասին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվել 12 դիմում, որոնցից 5-ը տույժ կիրառելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց, իսկ 7-ը՝ քաղաքացիական ծառայողների կողմից:
Պաշտոնատար անձնանց կողմից ներկայացված դիմումերի մասով.
5 դիմումներից 4-ը ներկայացվել են զբաղեցրած պաշտոնից ազատում կարգապահական տույժը կիրառելու, իսկ 1-ը՝ զբաղեցրած պաշտոնից ազատման հանգեցնող կարգապահական տույժ կիրառելու համաձայնություն ստանալու համար: Այս դիմումների հիման վրա նշանակվել է 4 ծառայողական քննություն, որոնցից 2-ով ՀՀ ՔԾԽ-ն համաձայնություն է տվել կիրառելու կարգապահական տույժերը: Մեկ դեպքում պաշտոնից ազատում կարգապահական տույժը կիրառելուն Խորհուրդը համաձայնություն չի տվել:
Մեկ ծառայողական քննություն դադարեցվել է, քանի որ մինչև դրա ավարտվելը քաղաքացիական ծառայողը անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և դիմումատուն հրաժարվել է քննություն անցկացնելու իր դիմումից:
Մեկ այլ դեպքում կրկին նույն պատճառով ծառայողական քննություն չի նշանակվել:
Քաղծառայողների կողմից ներկայացված դիմումների մասով.
Քաղաքացիական ծառայողներն իրենց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի իրավացիությունը վիճարկելով` ներկայացրել են ծառայողական քննություն անցկացնելու 7 դիմում: Դրանցից 6-ով նշանակվել է 3 ծառայողական քննություն: Մեկ դեպքում ծառայողական քննությունն իրականացվել է տույժ կիրառելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձի և 4 քաղաքացիական ծառայողների դիմումների հիման վրա միաժամանակ:
Կատարած քննությունների արդյունքում 5 քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը համարվել են հիմնավոր, 1-ի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը` անհիմն:
1 քաղաքացիական ծառայողի դիմումով ծառայողական քնություն չի նշանակվել, քանի որ մինչև քննության նշանակումը Խորհրդի կողմից գրություն է ներկայացվել կարգապահական տույժ կիրառողին, որի հիման վրա կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչվել է անվավեր, և քաղծառայողը հրաժարվել է քննություն անցկացնելու իր պահանջից:






Facebook
Tweet This
Email This Post
