Առանց որոշակի առաջադրանքի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 13, 2011 14:00

Ինչպես հայստնի է, Երևանի «Միկան» Հայաստանի ներկայացնելու է ֆուտբոլի ԱՊՀ և Բալթյան երկրների գավաթի խաղարկությունում: Հայկական ակումբը Սանկտ Պետերբուրգ կմեկնի հունվարի 15-ին: Նույնը օրը` երեկոյան այն կանցկացնի իր առաջին հանդիպումը Լատվիայի չեմպիոն «Սկոնտո» ակումբի հետ: «Միկան» չունի որոշակի առաջադրանք, քանի որ այն նոր է սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին, որը Հայաստանում մեկնարկելու է մարտի սկզբին: Թիմն ունի երկու կորուստ: Հեռացել են կիսապաշտպաններ, բրազիլացի Ժունիորը և իսպանացի Ուլիսես Մոնտենեգրոն: Իսկ «Միկան» համալրել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, պաշտպան Վահագն Մինասյանը:

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply