Մայր Տաճարի երգչախումբը Մոսկվայում կմասնակցի հոգևոր երգի փառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 13, 2011 13:52

Այսօր  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը` գլխավորությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանի և խմբավար Ռուբեն Շարբաթյանի, կմեկնի Մոսկվա` հրավերով Ռուս Ուղղափառ Եկեղեցու:

Մայր Աթոռի մամլո դիվանից տեղեկացնում են, որ երգչախումբը մասնակցելու է հունվարի 9-23-ը Մոսկվայի երաժշտության միջազգային տանը անցկացվող հոգևոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին` կազմակերպված Մոսկվայի և  Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությամբ:

Մայր Տաճարի երգչախումբը հայ հոգևոր երգերի ու շարականների կատարումներով ելույթ կունենա հունվարի 14-ին: Փառատոնին մասնակցում են նաև խմբեր Մեծ Բրիտանիայից և  Սերբիայից:

Դիտվել է 1796 անգամ:
Print Friendly

Leave a Reply