Կտրել են ավտոպահեստամասերի խանութի ճաղավանդակը և գողացել բջջային հեռախոսներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 13:45

Երեկ`  ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մանուկ Ղ.-ին, որը խոստովանել է, որ հունվարի 5-ի գիշերը  1990 թ. ծնված Մերուժան Ա.-ի հետ կտրել են Շերամի Սեբաստիայի փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութի մուտքի ճաղավանդակը, կոտրել դռան ապակին և խանութից գողացել «Սամսունգ», «Սպայդերմեն» բջջային հեռախոսներ ու համակարգչի «ԼG»  մոնիտոր:

Մանուկ Ղ.-ն ձերբակալված է:

Ոստիկանությունից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply