Խոստովանել է, որ 12 մետր մալուխ է գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 13:35

Երեկ ժամը 20.00-ին, երկաթգծի «Երևան»  կայարանի գծային բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Նվեր Բ.-ին:

Նա խոստովանել է, որ ժամը 19.00-ի սահմաններում  «Սպանդարյան»  կայարան տանող գծահատվածից կտրել և գողացել է 12 մետր մալուխ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply