Լուրջ այցից առաջ` կոնֆուզ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2011 13:33

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շրջագայությունը Պարսից ծոց ծրագրած շրջագայությունը սկսեց Եմենից: Այն անմիջապես պատմական որակվեց, քանի որ ամերիկյան դիվանագիտության ղեկավար Ջեյմս Բեյքերիի`1989 թվականի այցից հետո սա  ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին այցն էր Յեմեն: Դիտորդները այս այցը պայմանավորում են Յեմենում Ալ Ղաիդայի կտրուկ ակտիվացմամբ: Դեռ անցյալ տարվա օգոստոսից ամերիկյան ԶԼմ-ներում տեղեկատվության արտահոսք նկատվեց, ըստ որի` ահաբեկչական ցանցի նոր  միջուկի կարգավիճակում  հայտնվեց Յեմենը. Այս երկիրը  իր վրա է վերցրել ԱՄՆ_ի դեմ հարձակումների համակարգումը:

Յեմենյան կազմակերպության ակտիվացման վերջին օրինակը 2010 թվականի հոկտեմբերի վերջին Չիկագոյի հրեական կազմակերպությունների համար նախատեսված ծանրոցն էր, որում պայթուցիկներ հայտնաբերվեցին: Բեռը հաջողվեց առգրավվել Դուբայի և բրիտանական Իսթ Միդլենդս օդակայանի մաքսատներում: Դրանից հետո տագնապ հայտարարվեց ԱՄՆ-ի բոլոր օդակայաններում: Անվտանգության արտակարգ միջոցներ ձեռնարկվեցին  Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում: Օդանավ բարձրանալիս` մուտքի պահին Քլինթոնը վայր ընկավ , սա մինի աղմուկ էր և շփոթություն…

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply