67-ամյա այգեստանցին վիճաբանության ժամանակ սպանել է եղբորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 13:22

Երեկ, ժամը 07.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այգեստան գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վարդգես Ավագյանը տանը հանկարծամահ է եղել:

Նույն օրը կատարված դիահերձման   ժամանակ Վ. Ավագյանի կրծքավանդակի մասում հայտնաբերվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք` սրտի վնասումով և ներքին արնահոսությամբ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գիշերը, Ժամը 03.00-ի սահմաններում, Վարդգես Ավագյանի եղբայրը` 1944 թ. ծնված Վահիգ Ավագյանը, տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր եղբոր հետ, դանակով հարվածել նրա կրծքավանդակին ու սպանել նրան:

Դանակն առգրավված է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Վահիգ Ավագյանը ձերբակալված է,  կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply