Փարիզի արվարձանում վաճառվեց միապետ- մարդակերի ամրոցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 13, 2011 12:46
Շաթո Արդրիկուր ամրոցը, որը գտնվում է Փարիզի արվարձաններից մեկում և պատկանում էր Հարավաֆրիկյան Հանրապետության բռնապետ Ժան Բեդելյու Բոկասսային, աճուրդում վաճառվել է 915 հազար եվրոյով: Այդ մասին տեղեկացնում է Le Point թերթը: Կալվածքի մեկնարկային գինը կազմել է 735 հազար եվրո: Լոտի համար հավակնել է 3 մարդ: Աճուրդում հաղթողի անունը չի հրապարակվել: Ըստ որում` նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ գնողը կամենում է ապրել ամրոցում ընտանյոք հանդերձ: . Շաթո Ադրիկուր առանձնատունը ընդգրկում է 548 հազար մետր քառակուսի տարածք,ունի զբոսայգի, ավտոտնակ`2 ավտոմեքենաների համար: Առանձնատան գլխավոր շինությունում կա 20 սենյակ: Ամրոցում Բոկասսան ապրել է 1979-1986թթ այսինքն` այն իրողությունից հետո, երբ պետական հեղաշրջումից հետո տապալվեց նրա իշխանությունը: Բոկասսսան այս հանրապետության նախագահ է եղել 1966 թվականի հունվարի 1-ից մինչև 1976 թվականի դեկտեմբերի 4-ը:: Այդուհետ` նա թագադրվեցլև դարձել է միապետ: Հայրենիք վերադառնալուց հետո 1986 թվականին նրան մեղադրեցին պետական դավաճանության, սպանությունների և մարդակերության հարցերում: Նա հայտնի էր նաև պերճաշուք իրերի հանդեպ իր կիրքով: Բոկասսան վախճանվել է 1996 թվականին սրտի կաթվածից:






Facebook
Tweet This
Email This Post
