Տ. Սարգսյան. «2011թ-ը լինելու է համառ աշխատանքի տարի»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 13, 2011 12:49

2011թ-ը ճգնաժամային աշխարհում ենթադրում է, որ աշխարհն այլեւս չի վերադառնա իր հին տնտեսական մոդելին, սակայն նոր մոդելը դեռեւս հստակ ձեւակերպված չէ, ինչը, բնականաբար, լուրջ մարտահրավեր է ստեղծում:

Այս մասին ՀՀ կառավարության նիստում այսօր ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ 2011թ-ը լինելու է համառ աշխատանքի տարի: «Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների վերականգնման, դրանց խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի»,- ասաց նա: Անդրադառնալով 2010թ-ի բյուջեի կատարողականին` վարչապետը նշեց, որ 2011թիվ ենք մուտք գործել որոշակի պաշարներով: «Եկամուտների մասով ունենք պետբյուջեի նկատմամբ 25 մլրդ դրամի գերակատարում, ընդ որում` 20 միլիարդը հարկային մուտքերի գծով է:

Ծախսային մասով ունենք 15 մլրդ-ի տնտեսումներ: Սա նշանակում է, որ մեր մակրոտնտեսական պաշարներն ավելացրել ենք 2011-ի համար: Միասնական հաշվի մնացորդը 30 մլրդ դրամ է, իսկ Կայունացման հիմնադրամի գումարները` 45 մլրդ դրամ` ծրագրավորված 31 մլրդ-ի փոխարեն»,- ասաց Տ. Սարգսյանը:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply