ՄԱԿ-ը 2011–2020 թվականները հայտարարել է կենսաբազմազանության տասնամյակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 12:40

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2011-ից մինչեւ 2020 թվականը հռչակել Է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության տասնամյակ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվույթուն է տարածել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը 2010 թվականը հայտարարել Էր կենսաբանական բազմազանության տարի: «Տասնամյակի նպատակն Է օժանդակել 2011 – 2020 թվականներին կենսաբազմազանության պահպանման ռազմավարական ծրագրի իրագործմանը, որն ընդունվել Է Ճապոնիայի Նագոյա քաղաքում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի մասնակից երկրների տասներորդ խորհրդաժողովում: Տասնամյակի տոնակատարության ռազմավարությունը մոտ ժամանակներս կուղարկվի մասնակից երկրներին»,- ասված Է կոնվենցիայի գործադիր քարտուղար Ահմեդ Ջուգլաֆի ստորագրած հաղորդագրության մեջ:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply