8 մլն կարճ հաղորդագրություն և 37 մլն զանգ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում`ամանորյա 2 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 12:26

Ամանորի նախաշեմին` 2010թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,739,081 կարճ հաղորդագրություն, իսկ 2011 թ. հունվարի 1-ին` 3,654,031-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18 մլն 181 հազար 127, իսկ 2011-ի հունվարի 1-ին ևս 19 մլն 123 հազար 344 զանգ:

Ընդհանուր առմամբ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին և 2011թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 8 մլն 393 հազար 112 կարճ հաղորդագրություն և 37 մլն 304 հազար 471 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 15 տոկոսով:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply