Բելառուս կիսապաշտպանը հրաժարվել է խաղալ «Ինտերում»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 30, 2009 17:54

interՖուտբոլի Բելառուսի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը, ով հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում, տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»: Այս ֆուտբոլիստը կատալոնյան ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիր էր կնքել 2008-ին. այն նախատեսված է 4 տարով:

Սակայն նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը  հազվադեպ էր հայտնվում թիմի մեկնարկային կազմում: Այսուհանդերձ, Գլեբը դարձավ Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթող: Սկզբում նախատեսվում էր, որ նա վարձավճարով խաղալու է իտալական «Ինտերում», բայց կիսապաշտպանը հրաժարվել է Միլան տեղափոխվել:

Նա գերադասել է կրել «Շտուտգարտի» մարզազգեստը: 28-ամյա ֆուտբոլիստը 2001-05-ին հանդես է եկել այդ ակումբի կազմում, ապա պայմանագիր էր կնքել «Արսենալի» ղեկավարության հետ, հետո էլ Անգլիայից տեղափոխվել էր Իսպանիայի «Բարսելոնա» ակումբ:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply