ՄԱԿ-ի ընտանիքը Հայաստանում հարգել է Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 13, 2011 12:11
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմը մեկ րոպե լռությամբ երեկ հարգել է մեկ տարի առաջ նույն օրը Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը:
2010թ. հունվարի 12-ին Հաիթին տուժեց անօրինակ ուժգնության երկրաշարժից: Այդ օրվա երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան երկու հարյուր հազար մարդ, երեք հարյուր հազարը վնասվածքներ ստացան. բնակչության գրեթե մեկ քառորդը տեղահան եղավ:
Միավորված ազգերի կազմակերպության հարյուր երկու աշխատակիցներ զոհվեցին և շատերը անձնական կորուստներ կրեցին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Հաիթիի երկրաշարժի մեկ տարվա հիշատակի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցում Հաիթիի ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր ողբերգական կորուստներ ունեցան մեկ տարի առաջ:
«Մենք հարգում ենք բոլոր նրանց ովքեր հեռացան մեզանից և շարունակում ենք նրանց աշխատանքը: Մենք նաև հարգում ենք այն ճկունությունն ու վճռականությունը, որը ցուցաբերեցին Հաիթիի բնակիչները այդ դժվարին օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
