ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը ժամանեց Բաղդադ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 13, 2011 11:47

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հինգշաբթի գիշերը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ: Բի Բի Սի ռադիոկորպորացիայի տեղեկատվությամբ` նա մտադիր է հանդիպել  վարչապետ Նուրի ալ Մալիքիի  և Իրաքի նոր կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Իրաքում  ամերիկյան զորքի  ներկայության հարցը: Իրաքում այս զորքը իր մարտական գործողությունները ավարտեց անցյալ տարվա օգոստոսին: Սակայն այս երկրում դեռ մնացել է ամերիկյան զորքի 50 հազարանոց համակազմը:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply