Հրդեհ «Կումայրի» ռեստորանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 11:41

Հունվարի 12-ին`ժամը 23.13-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի  Այրում գյուղի կայարանի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.30-ին, մարվել`01.25-ին: Այրվել է այգեգործական  տնակ  88 քմ մակերեսով:

Հունվարի 13-ին`ժամը 00.47-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 246/4 հասցեում գտնվող «Կումայրի» ռեստորանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.00-ին, մարվել` 01.43-ին:  Այրվել է  ռեստորանի թոնրատան առաստաղը` 20 քմ մակերեսով, դուռ և էլ.վահանակ:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply