Հայաստանի լողորդները ստորին հորիզոնականում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 30, 2009 17:10

big_3329Հռոմում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջությունում Հայաստանի լողորդները կրկին հայտնվեցին ստորին հորիզոնականներում:

Անահիտ Բարսեղյանն ազատ ոճով լողով 100 մ մրցատարածությունը հաղթահարեց 1 րոպե 2,69 վայրկյանում: 15-ամյա մարզուհին թարմացրեց Հայաստանի պատանեկան ռեկորդը: Նա 166 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 120-րդ հորիզոնականը: 200մ թիկնալողում Խաչիկ Փլավչյանը 87 մասնակիցների մրցավեճում գրավեց 65-րդ տեղը: Լողի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը հայտնեց, որ եթե Բարսեղյանի ցույց տված արդյունքը բավարար կարելի է համարել, ապա Փլավչյանն ի վիճակի էր ավելի լավ ցուցանիշի հասնել:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply