Սահակաշվիլին հանդիպել է Ջոն Բեյների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2011 11:36

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած այցի ժամանակ առաջին արտերկրացի ղեկավարն է, ում հանդիպեց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Ջոն Բեյները:
Բեյների հայտարարության մեջ ասվում է, որ Սահակաշվիլիի հետ չորեքշաբթի  տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել են Վրաստանի հետագա բարեփոխումների վերաբերյալ` ազատության և ժողովրդավարության ճանապարհին: Միաժամանակ կարևորվել է Թբիլիսիի` իր վրա վերցրած պարտավորությունների  կատարման կարևորությունը:«Ազատություն» ռադիոկայանի տեղեկատվությամբ` Բեյները նաև իր երախտագիտությունն է հայտնել Սահակաշվիլիին այն աջակցության համար, որ Թբիլիսին ցոևցաբերում է ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, մասնավորապես` Աֆղանստանի և Իրաքի տարածքներում:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply