Մերկասառույցի պատճառով մեքենան դուրս է եկել ճանապարհից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 11:37

Հունվարի 12-ին`ժամը 18.52 –ին, քաղաքացի Խաչատրյանից ահազանգ է ստացվել , որ իր վարած “ՎԱԶ 2105”  մակնիշի 07 ՍՏ 527 պետհամարանիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզում` Լանջաղբյուր-Գեղարքունիք ավտոճանապարհի 12-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից  և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս :

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply