Արդեն պարզ է ամանորյա սեղաններին վերաբերվող հանրային գնահատականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 12, 2011 16:26

Այսօր ՀԽ Ձեռնարկատիրական գործունեության և  սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ  Արշակ Սադոյանը ներկայացրեց ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված գնումների, ապրանքների և ծառայությունների որակի, մատչելիության, առևտրական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման վարկանիշային սոցիոլոգիական ինտերնետ հետազոտությունների արդյունքը:

Հետազոտությունները մեկնարկել են դեկտեմբերի 27-ին և շարունակվում են: Արդեն արված հետազոտություններն ընդգրկում են  սուպերմարկետների, կաթնամթերքի, ոգելից խմիչքների, հրուշակեղենի, մսամթերքի և հանքային ջրերի վերաբերյալ ոլորտը:

Ասուլիսից հետո լինելու է ամանորյա սեղանների վերաբերյալ անցկացված հետազոտություններին մասնակցող գրանցված մասնակիցիների մրցանակային խաղարկություն:

Սոցիալական հարցումներին մասնակցողների միջև, ի սկզբանե, հայտարարված էր, որ անցկացվելու է խաղարկություն, որի հաղթողները ստանալու են դրամանական պարգևներ: Խաղարկությունը կլինի գրանցման համարներով: Այս պահի դրությամբ հարցմանը մասնակցել են մոտ 1500 քաղաքացի:

Հարցումները կատարվում են այս կայքում, որտեղ համապատասխան  էջում գրանցվելով  սպառողները կարող են գնահատել իրենց հետաքրքրող ծառայությունները կամ ապրանքատեսակը::

«Ցանկացած քվեարկող կարող է տալ երեք գնահատական՝ բարձր, միջին և ցածր,- Արշակ Սադոյանը,- և այս ճանապարհով ռեալ կա գնահատելու, թե ինչ կարծիք ունի սպառողը այս կամ այն ապրանքի կամ ծառայության մասին»:

Այսօր արդեն սկսվում են հայկական հեռուսաատալիքներին վերաբերվող քվեարկությունները, որտեղ քաղաքացին կարող է ներմուծել նաև տվյալ հեռուսատաալիքի երկու հաղորդում, որոնք ցուցակում ներառված չեն: Յուրաքանչյուր անվանակարգում նույն օրը կարելի է քվեարկել մեկ անգամ: Մարզային հեռուստաալիքները ներառված չեն:

«Սա լավ հնարավորություն է պարզելու, թե ինչպես է աշխատում այսինչ հեռուստաընկերությունը և գնահատական տալ նրա պատրաստած եթերին,- ասում է Սադոյանը,- հետագայում կլինի հարցում նաև երգիչ-երգչուհիների գործունեության մասին: Մենք ուզում ենք նաև գնահատականներ տալ երկրում լուրջ դերակատարում ունեցող քաղաքական գործիչների, պետական այրերի,  քաղաքական  կուսակցությունների և օլիգարխների գործունեությանը»:

Սադոյանն ասում է , որ այս հարցումների ամբողջությունը տանելու են դեպի հանրային կարծիքների շտեմարանի ձևավորմանը, որտեղ ամեն ոք յուրաքանչյուր պահի կարող  է մտնել ու տեսնել իրեն հետաքրքրող  թեմայի վերաբերյալ հանրային կարծիքը:

Սոցիոլոգիական հարցումների ինտերնետային եղանակը սըտ Սադոյանի՝ ավելի վստահելի  քան ավանդականը, որն անցկացնում են փողոցներում մոտենալով մարդկանց կամ հեռախոսով:

«Մենք ուզում ենք ստեղծել «Ազգային համագործակցություն ցանց» մեծ պորտալ, որի շրջանակներում պետք է լինեն տարբեր բաժինններ, մասնավորապես հանրային կարծիք բաժինը, որտեղ էլ կլինիի սոցիալական հարցման արդյուքները,- ասաց Սադոյանը,-  Հայաստանին խիստ անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային հասարակությանը վայել պատկեր»:

Հետազոտությունների  ինֆորմացիոն հովանավոր է «Անկախ» շաբաթաթերթը:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply