Tageszeitung. Երկրորդ կին ունենալը Թուրքիայում դառնում է միտում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 12, 2011 16:13
Թուրքիայում բազմակնության խնդրին անդրադարձել է Tageszeitung հրատարակությունը:1924 թվականից Թուրքիայում օրենսդրորեն հաստատվել է միամուսնությունը, սակայն թուրք 200 հազար տղամարդ կարծիք է հայտնել, որ մեկ կինը` բավական քիչ է: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, Գյոքչե փոքր ավանում 4 տասնյակ տղամարդ երկու կին է պահում, որոնց բերել են Մարոկկոյից: Այդ մասին պատմում է հոդվածագիր Յուրգեն Գոթշլիխը: Թուրքական իրավունքի տեսակետից` դա անօրինական է, սակայն օրհնված է իմամների կողմից: Երկրորդ կինը ոչ միայն արևելյան հետամնաց երկրների ժառանգությունն է: Անկարայի Hacettepe համալսարանի անցկացրած վերջին հետազոտությունների համաձայն` երկրորդ կին ունեցողների թիվը անշեղորեն աճում է: Ի դեպ, կառավարող` «Արդարություն և զարգացում» կուսակցության գաղափարական ըմբռնումներով`երկրորդ կին ունենալը դատապարտելի չէ: Այդ կուսակցության գաղափարախոսներից մեկը` Ալի Բուլաչը պարծենում է, որ ունի 4 կին, ինչը իսլամը թույլ է տալիս: Իսկ ահա սևծովյան `Ռիզեի քաղաքապետը կոչ է անում իր համաքաղաքացիներին երկրորդ կնոջ կարգավիճակում վերցնել ազգությամբ քուրդ կանանց, քանի որ սա քրդական հիմնախնդրի հանգուցալուծման կարճ ճանապարհն է:






Facebook
Tweet This
Email This Post
