Ձերբակալվել է առևանգման համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2011 15:25

Երեկ ժամը 09.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Գայ գյուղի մի տնից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գեղամ Մ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` կատարվում է քննություն:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply