Ջրծաղիկի համաճարակ չկա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 12, 2011 15:19

2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության սեզոնային բարձրացում: Իրականացվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ` դեպքերը տեղայնացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի վերջից դիտվում է հիվանդացության իջեցում. այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, իսկ առնվազն 95 %-ը` մանկական  տարիքում:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով:

Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply