ՀՀ-ում ուժի մեջ է 10 խաղատան լիցենզիա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 12, 2011 15:10

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում տրամադրվել է 19 շահումով խաղի և  4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 26 շահումով խաղի, 6 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն  ուժը կորցրած են ճանաչվել:

Նույն ժամանակահատվածում 22 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 29 շահումով խաղի, 5 խաղատան  և 1 վիճակախաղի կազմակեպման  լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` համապատասխանաբար 13 մլն 400 հազար, 17 մլն 500 հազար և 700 հազար դրամի չափով:

Նախորդ տարվա ընթացքում  այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ 5 միլիոն  դրամի չափով պետական տուրք, որից շահումով խաղերի գծով` 455 մլն դրամ, խաղատների  գծով` 250 մլն դրամ և վիճակախաղերի գծով` 300 մլն դրամ:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 10 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:


Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply