Սահակաշվիլին հավատացած է, որ Վրաստանը կսերտաճի ՆԱՏՕ-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2011 15:06

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի«5-րդ ալիքին» հայտարարել է, որ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ անխուսափելի է, որովհետև սերտաճումը այդ դաշինքին անհրաժեշտ է երկրի ազգային անվտանգությունը ապահովելու համար: «Որպեսզի մեր գոյությունը պահենք, անհրաժեշտ են  անվտանգության նվազագույն երաշխիքներ: Մեզ համար դա ակնհայտ հարց է, և ոչ ոք այն չի քննարկի»,- հավելել է նա: Սահակաշվիլին ընդգծել է, որ առանձնակյաց ոչ ոք չի կարող ապահովել իր անվտանգությունը, հատկապես` փոքր երկրները, նրա կարծիքով` դա վերաբերում է նաև Ուկրաինային: Վրաստանի ղեկավարը նաև նշել է, որ իր երկիրը չունի թշնամական մտադրություններ մյուս երկրների հանդեպ:«Իհարկե, փոքր Վրաստանը չէր կարող հարձակվել, մանավանդ` մեծ հարևանների վրա. սա անհեթեթությունն է»»,- ընդգծել է Սահակաշվիլին: Ավելի վաղ` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Վրաստանը պարտադիր կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: ՆԱՏՕ-ին սերտաճելու ազգային ծրագիրը Վրաստանը ստացել է 2008 թվականի դեկտեմբերին: Միևնույն ժամանակ` հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին խորհուրդ է տալիս Վրաստանին` կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի, Աբխազիայի , Հարավային Օսիայի բնակիչների հետ :

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply