Չինաստանում փորձարկել են անտեսանելի ինքնաթիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2011 13:41

Չինաստանը առաջին անգամ փորձարկեց իր արտադրության հինգերորդ սերնդի  անտեսանելի-ինքնաթիռը: Պեկինը հույս ունի, որ նոր կործանիչը զինուժ կմտնի առաջիկա տարիներին: Մինչ օրս անտեսանելիների արտադրության տեխնոլոգիա ուներ միայն Միացյալ Նահանգները: Հետևաբար չինական այս ինքնաթիռի  իտեխնիկական բնութագիրը հույժ գաղտնի է: Չինական այս ինքնաթիռի մրցակիցը F-22 Raptor-ն է:

Անտեսանելի ինքնաթիռի տեսանյութերը ինտերնետում հայտնվեցին իբրև թե պատահաբար` ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի` Չինաստան պաշտոնական այցից 2 ժամ առաջ: Պենտագոնի ղեկվարը Պեկին է ժամանել, որպեսզի ռազմավարական երկխոսություն հաստատվի, ինչը ընդհատվել էր, երբ Վաշինգտոնը Թայվանին զինամթերք էր մատակարարել: Այդ ժամանակվանից ի վեր Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հիմնախնդիրները սակավաթիվ չեն.Չինաստանին դուր չի գալիս, որ ամերիկացիները պարեկում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հարավչինական ծովի առափնյա  գծում, իսկ Սպիտակ տունը մտահոգված է չինական բանակի վերազինմամբ: Չինաստանի պաշտպանության բյուջեն վերջին տարիներին աշխարհում երկրորդն է և հատկացումների ծավալով զիջում է միայն ԱՄՆ-ին: .«Մենք ջանում ենք արդիականացնել զինուժը` կապված գիտական առաջընթացի և ազգային պաշտպանությունը ամրապնդելու հետ: Չինաստանում զենքի կատարելագործումը ունի միայն պաշտպանական բնույթ: Նոր զենքը կոչված է պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը: Այն մյուս երկրների  և նրանց տարածքների համար սպառնալիք չէ»,- հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներիկայացուցիչ Հուն Լեյը:

Չինաստանի պաշտպանության աճող հզորությունը իրականություն է, ինչը չի կարելի անտեսել: Չինաստանի կառավարությունը ունի օվկիանոսային հզոր  նավատորմ, ռազմածովային հենակայաններ Բիրմայում և Բանգլադեշում, ֆինանսավորում է հրթիռային և տիեզերական մշակումները: Շշուկների համաձայն` շուտով Չինաստանը կունենա իր սեփական ավիակիրը: Իսկ այս վերջին ` անտեսանելի ինքնաթիռների զանգվածային արտադրությունը կսկսվի 2017 թվականից. սա կփոխի ռազմավարական հաշվեկշիռը տարածաշրջանում:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply