Սերժ Սարգսյանը կմեկնի Բիշքեկ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2009 16:19

pan_am_236061Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի է ունենալու Իսիկ-Կուլ լճի ափին գտնվող Չոլպոն Աթա առողջարանային քաղաքում, որտեղ կարծիքներ կփոխանակվեն ՀԱՊԿ գործունեության շուրջ, մասնավորապես` տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխհամաձայնեցված տեղեկատվական քաղաքականություն վարելու հարցերում:  Գագաթնաժողովը կտևի մինչև օգոստոսի 1-ը. այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Բորդյուժայի կարծիքով` պետությունների ղեկավարները համատեղ մոտեցումներ կմշակեն քննարկվելիք հարցերի շուրջ`համապատասխան հանձնարարություններերով:

Բորդյուժան նշել է, որ կարծիքների փոխանակման ընթացքում կարող է արծարծվել օպերատիվ հակազդման ուժերի հիմնախնդիրը, բայց մանրակրկիտ քննարկում չի սպասվում, քանի որ «նախևառաջ անհրաժեշտ է վավերացնել օպերատիվ հակազդման ուժերի ստեղծման հետ կապված բոլոր հիմնախնդիրների շուրջ ձեռքբերված համաձայնագրերը»:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply