Եգիպտոսը Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2011 12:14

Եգիպտոսը հետ է կանչում Վատիկանում իր դեսպանին` Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի վերջին արտահայտության համար, որը վերաբերում էր Ալեքսանդրիայի ահաբեկչությանը: Հռոմի պապը դատապարտել է հարձակումները քրիստոնյա հավատացյալների վրա և դիմել է Մերձավոր Արևելքի երկրների կառավարություններին`խիստ ուշադիր հետևել Եգիպտոսի քաղաքացիներին` ընդգծելով, որ քրիստոնյաները Եգիպտոսում պաշտպանության կարիք ունեն: Կահիրեում Հռոմի պապի արտահայտությունը դիտվել է որպես երկրի ներքին գործերին միջամտություն: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի  արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ Զաքին: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբուլ Գեյթը Վատիկանի իր գործընկերոջը նամակ է հղել, որում ընդգծվում է, որ իր երկիրը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանության քարոզչական գաղափարներ չի հանդուրժի:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply