Երկու ահազանգ, մեկը` մահվան ելքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 12, 2011 12:08Երեկ` ժամը 10.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքիյան փողոցի 3-րդ շենքի թիվ 35 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1922թ.-ին ծնված Ռիմա Նովիկովայի դին:
Նույն օրը`ժամը 19.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 187-րդ շենքի թիվ 13 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է հոգեկան հիվանդությամբ տառապող, 1969թ.-ին ծնված Արմեն Պետրոսյանը և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: