Եգիպտոսում նոր բախումներ մահմեդականների և քրիստոնյաների միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2011 11:51

Երեկ երեկոյան մահմեդական ծայրահեղականը կրակ է բացել քրիստոնյաների վրա Եգիպտոսի Էլ Մունիա շրջանում: Սպանվել է 71-ամյա քրիստոնյան: Հարձակվողը վիրավորել է նաև սպանվածի կնոջը և նրա երկու դուստրերին: Անվտանգության ուժերը կալանավորել են կրակողին: Նրանց տեղեկատվությամբ` մարդասպանը ծայրահեղական խմբավորման անդամ չէր, նրա արարքը ահաբեկչության սպոնտան դրսևորում էր:  Հիվանդանոցի մոտ, ուր տեղափոխվել են վիրավոր կանայք, բախումներ են տեղի ունեցել քրիստոնյաների և մահմեդականների միջև: Անվտանգության ուժերը ջրցաններով և արցունքաբեր գազերով ցրել են ամբոխը:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply