Մայքլ Ջեքսոնի բժշկին կդատեն սպանության մեղադրանքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 12, 2011 11:34
Associated Press-ը հունվարի 12-ի կանուխ առավոտյան տեղեկացրել է, որ Լոս Անջելեսի դատարանը մտադիր է սպանության մեղադրանք հարուցել Մայքլ Ջեքսոնի անձնական բժշկին` Կոնրադ Մյուրեին: Որոշումն ընդունվել է վեցօրյա դատալսումներից հետո, որոնց նպատակը այն էր, թե ինչ հոդվածներով բժիշկ Մյուրեյը կկանգնի դատարանի առաջ: Դատավճռի համաձայն` բժշկի հանդեպ կհարուցվի անկանխամտածված սպանության մեղադրանքը: Քննիչների կարծիքով` Մյուրեյը երգչին տվել է ցավազրկող դեղամիջոցի մահացու չափաբաժին`սեդատիվ դեղամիջոցների համակցությամբ: Իսկ երբ Ջեքսոնի վիճակը վատացել է`չի կարողացել հիվանդին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել: Դատարանը վճռել է նաև զրկել Մյուրեին բժշկական արտոնագրից: . Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը վախճանվեց 2009 թվականի հունիսին`դեղամիջոցների չափաբաժնի գերազանցումից:






Facebook
Tweet This
Email This Post
