Ալիեւը հրամայել է ձերբակալել 1990-ին հայերի դեմ ջարդերի կազմակերպիչներից մեկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2011 21:49

Ադրբեջանի իշխանություններն օրերս որոշել են ձերբակալել 1990-ին Բաքվում հայերի դեմ կատարված զանգվածային ջարդերի գլխավոր համակարգողներից մեկին: Ճակատագրի հեգնանքով, Նեյմաթ Փանահովը, ով այժմ իրեն անվանում է Նեյմաթ Փանահլի եւ գլխավորում է ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային անկախություն» կուսակցությունը, ճաղերի հետեւում է հայտնվել Բաքվում հայերի ջարդերի տարդեդարձի օրերին, որոնք տեղի էին ունեցել 1990-ի հունվարի 13-19-ին:

Երկարատեւ համագործակցությունից հետո, նա տարաձայնություն է ունեցել ալիեւյան կլանի հետ եւ խուլիգանության մեղադրանքով դատապարտվել է 2 ամսվա պայմանական ազատազրկման:

Վերջինս հայտնի էր դարձել դեռ 1988-ի աշնանը, երբ Բաքվում հակահայկական բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ իր ելույթում կոչ էր արել «2-րդ Արարատ ստեղծել՝ հայերի գլուխներից»: Մեկ այլ ելույթում Փանահովը հայտարարել էր, որ «Բաքուն լի է անտուն փախստականներով, իսկ հազարավոր հայեր մինչ օրս ապրում են շատ հարմարավետ պայմաններում»: Դրանից մեկ օր անց սկսվել էին հայերի ջարդերը:

Նա անձամբ գլխավորել էր ջարդարարների մի խմբի, որն սպանել էր Բաքվի բնիկ հայ բնակիչներին:

«Ադրբեջանական ժողովրդի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւն իր իշխանության տարիներին Փանահովին նշանակել էր իրեն խորհրդական, դրանով, առնվազն անուղղակիորեն հաստատելով ադրբեջանցի փորձագետների կարծիքը, որ ԱԼիեւն առնչություն է ունեցել հայերի ջարդերի հետ:

Սակայն Փանահովը չկարողացավ լեզու գտնել որդի Ալիեւի հետ եւ մեղադրեց նրան 2010-ի նոյեմբերի 7-ի ընտրությունները կեղծելու մեջ:

NEWS.am

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply